Դա կարելի է անել առանց ամենօրյա մարզումների և հատուկ դիետաների։

Մարզեք ձեր ինքնագիտակցումը

Ինքնագիտակցումը սեփական տրամադրությունը, էմոցիաները և ձգտումները հասկանալու և ճանաչելու կարողությունն է։ Այն զարգացնելով՝ դուք մեծացնում եք հոգեբանական և ֆիզիկական բարեկեցության շանսերը։

Խորապես հասկանալով մեր զգացմունքները, մոտիվացիան և վարքը՝ մենք գործում ենք ավելի գիտակցված և արդյունքում ավելի ճիշտ որոշումներ ենք կայացնում։

Օրինակ՝ փորձեք հասկանալ սպորտով զբաղվելու ձեր մոտիվացիան, երբ եք պահպանում ձեր մարզումների կարգացուցակը և երբ՝ ոչ։ Ինչո՞ւ։

Ինքնագիտակցումը զարգացնելու մի շարք միջոցներ կան. օրագիր պահեք, մեդիտացիա արեք, որևէ աշխատանքից հետո զբաղվեք ինքնավերլուծությամբ և այլն։

Շուն պահեք

Երբ ցանկանում ես դառնալ ֆիզիկապես ակտիվ, միանգամից սկսում ես մտածել մարզասրահի կամ առավոտյան վազքի մասին։

Սակայն, մարզումներից բացի, մի շարք այլ միջոցներ էլ կան, որոնք կարող են ձեր կյանքը լցնել ֆիզիկական ակտիվությամբ։ Օրինակ՝ կարելի է մեքենան սուպերմարկետից հեռու կայանել և մնացած ճանապարհը գնալ ոտքով կամ էլ հրաժարվել վերելակից և օգտվել աստիճաններից։ Սակայն ամենալավ տարբերակը շուն պահելն է։ Եթե օրական երկու անգամ 30 րոպեով քայլեք շան հետ, ապա կարող եք բարձրացնել ձեր ֆիզիկական ակտիվությունը և միևնույն ժամանակ էմոցիոնալ բավարարվածություն ստանալ։

Հաճախ ժպտացեք

Տոներից հետո շատերն են ցանկանում ազատվել ավելորդ քաշից։ Կամ էլ փորձում են որոշել, թե շաբաթական քանի անգամ են գնալու մարզասրահ։

Սակայն նմանատիպ նպատակները հաճախ սպոնտան են դրվում, այդ պատճառով դրանք իրագործելը շատ դժվար է լինում։ Եվ դա անելու անկարողությունը կարող է վերացնել որևէ բան անելու ձգտումը, այդ պատճառով որևէ բան անելուց առաջ փորձեք կենտրոնանալ ավելի երջանիկ լինելու վրա։

Կան մի շարք բաներ, որոնք կարելի է անել ավելի առողջ դառնալու համար, սակայն եթե դուք դժգոհ եք ձեր կյանքից, ապա, ամենայն հավանականությամբ, դուք չեք կարողանա որևէ լուրջ կամ բարդ փոփոխության հասնել։

Երջանիկ դառնալու համար այնպիսի փոփոխության որոշում կայացրեք, որը կարող է ձեզ ստիպել, որ դուք ժպտաք։ Միևնույն ժամանակ հասկացեք, թե ինչն է ձեզ դժբախտ դարձնում և ազատվեք դրանից։ Միայն այդ ժամանակ դուք կկարողանաք լրջորեն զբաղվել ձեր առողջությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել