Tert.am-ը գրում է.

Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն պետք է, անպայման, հիմնված լինի վերլուծությունների և հնարավորինս ստույգ հաշվարկների վրա, քանզի առաջին հայացքից արդյունավետ և հեռանկարային թվացող օրենսդրական փոփոխությունը կարող է ուղղորդել դեպի ձախողում. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի առաջարկածփոփոխությունների փաթեթին, որի մեջ նշանակալի առաջարկներ կան տնտեսական բլոկի համար: 

Ըստ նրա՝ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը մանրամասն չի քննարկել առաջարկները, ուստի հստակ գնահատական տալ չի կարող, թեև նշեց, որ յուրաքանչյուր իրագործելի և հեռանկարային առաջարկ տեղ կգտնի քննարկման օրակարգում:

Անդրադառնալով, մասնավորապես, հակամենաշնորհային քաղաքականության նոր օրենսդրություն ընդունելու առաջարկին և ՏՄՊՊՀ-ի գործառույթների վերանայմանը, Համբարձումյանը նշեց, որ այստեղ ևս շատ անելիքներ ունեն: «Այս հանձնաժողովը կարիք ունի ինչպես կադրային փոփոխությունների, այնպես էլ լիազորությունների ընդլայնման՝ վերահսկողական նոր մեխանիզմներ մշակելով»,-ասաց նա:

Իշխանության և գործարարության տարանջատման համատեքստում, ըստ նրա, արդեն իսկ արված են նշանակալի քայլեր և սրա վառ ապացույցը «Իմ քայլը» խմբակցության կազմում խոշոր գործարարների բացակայությունն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել