Այշվարիա Ռայը, թվում է, երբեք չի կորցնի մոլորակի ամենացանկալի կնոջ տիտղոսը։ Հիմա նա 45 տարեկան է և շարունակում է հիացնել։ Բնությունը նրան անհավանական գեղեցկությամբ է օժտել, իսկ ծնողները կարողացել են նրա մեջ համեստության զգացողություն դաստիարակել։ Դա դրսևորվում է ոչ միայն նրա վարքի, այլև հագ ու կապի մեջ։

Հունվարի վերջին Այշվարիան Քուվեյթում Longines բուտիկի բացմանը դիզայներ Fjolla Nilla-ի զգեստն էր հագել։ Զգեստի օրիգինալ տարբերակը կիսաթափանցիկ կտորից է և խորը դեկոլտե ունի, սակայն Այշվարիան զգեստը մի թեթև փոփոխել է՝ կարելով դեկոլտեն։ Դատելով զգեստի անթափանցելիությունից՝ դրա վրա լավ աշխատել են։

Նման համեստությունը մեկ անգամ ևս ընդգծում է, թե որքան մեծ է տարբերությունն արևելյան և արևմտյան գեղեցկուհիների միջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել