Tert.am-ը գրում է.

Հայտնի Facebook սոցցանցի ղեկավարությունն արգելափակել է ադրբեջանական ծագմամբ թուրք լրագրող և բլոգեր Ֆուադ Աբբասովի տեղադրած՝ վերջերս Մոսկվայում ադրբեջանցիների ու չեչենների միջև ծագած կոնֆլիկտում «հայկական հետքի» մասին տեսանյութը:

Տեսանյութի արգելափակման մասին բլոգերն ինքն է հայտնել ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ այն առկա է YouTube-ի իր տեսաալիքում: 

Տեսանյութում Աբբասովը փորձում է Մոսկվայում ծագած կոնֆլիկտը «հայերի կողմից սադրանքի» լույսի ներքո ներկայացնել` ցույց տալով, թե իբր կոնֆլիկտի մեղավորը հայ է եղել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել