Հարավային Կորեայի Կոյան քաղաքի բնակչի ստամոքսից մոտ 2 կգ քար, շշի խցաններ և մետաղադրամներ են հանել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

54-ամյա տղամարդը բժշկի է դիմել որովայնի ցավի բողոքով: Նրա որովայնը փքված էր, իսկ շոշափելիսս մաշկի տակ զգացվում էին փոքր քարեր հիշեցնող օբյեկտներ: Հիվանդը խոստովանել է, որ նա հաճախ մետաղադրամներ և մանրախիճ է կուլ տալիս, որպեսզի հանգստանա։

Ռենտգենը ցույց է տվել, որ նրա ստամոքսը ամբողջությամբ լցված է օտար մարմիններով: Սկզբնապես կուլ տված օբյեկտները պետք է հեռացվեին գաստրոսկոպի օգնությամբ, բայց դրանք շատ էին: Քարերը, շշի խցանները և մետաղադրամները հանելու համար անհրաժեշտ է եղել վիրահատություն։ Տղամարդը ինը օր է անցկացրել հիվանդանոցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել