Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանն իր զենքով նշանառության տակ կպահի ոչ միայն այն երկրները, որտեղ ԱՄՆ-ը կտեղակայի միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ, այլեւ, սպառնալիքի դեպքում՝ հենց ԱՄՆ-ը: Փետրվարի 20-ին այս մասին հայտնել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած ուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանը նաեւ կնախատեսի հայելային եւ անհամաչափ միջոցներ այն դեպքում, եթե ԱՄՆ-ը միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ տեղակայի Եվրոպայում, ասել Է նա: «Ռուսաստանը մտադիր չԷ առաջինը նման հրթիռներ տեղակայել Եվրոպայում: Բայց եթե դրանք արտադրվեն եւ մատակարարվեն Եվրոպա աշխարհամասին, իսկ ԱՄՆ-ը նման պլաններ ունի, ապա դա կտրուկ կսրի իրադրությունը միջազգային անվտանգության ոլորտում, լուրջ սպառնալիքներ կստեղծի Ռուսաստանի համար, չԷ որ որոշ դասերի այդ հրթիռների մինչեւ Մոսկվա թռչելու ժամանակը կարող Է կազմել 10 – 12 րոպե: Այդ դեպքում մենք հարկադրված կլինենք նախատեսել հայելային եւ անհամաչափ գործողություններ»,- նշել Է Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել