Azatutyun.am-ը գրում է.

Ադրբեջանի արտգործնախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Երիտասարդական համաժողովի նախկին նախագահ Էլշադ Իսկենդերովին արգելվել է մուտքը Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը, վկայակոչելով ադրբեջանական մեկ այլ պարբերականի՝ Qafqazinfo-ի հաղորդագրությունը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նման որոշում է ընդունվել հունվարի 15-ին Թուրքիայում ԻՀԿ նիստի ժամանակ տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետ: Այդ նիստում Պարսից ծոցի արաբական երկրներից մեկի ներկայացուցիչը պատմել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մի բարձրաստիճան պաշտոնյա այցելել է Բաքվում իր երկրի դեսպանատուն ու հայտարարել, թե Թուրքիան այդ պետության դեմ դավադրություն է նախապատրաստում: ԻՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը խոստացել է Բաքվում համապատասխան կառույցների ուշադրությունը հրավիրել այդ հարցի վրա: Ի վերջո պարզվել է, որ Ադրբեջանի ԱԳՆ այդ պաշտոնյան Իսկենդերովն է, ինչի համար էլ վերջինս պատժվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել