Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը սկսել է պիլոնի վրա պարել սովորել՝ «Hustlers» նոր ֆիլմում ստացած դերի համար, հաղորդում է Daily Mail-ը:

Էկզոտիկ գեղեցիկ պարուհու կերպարը իդեալական մարմնավորելու համար աստղը գործնական պարապմունքներ է անցկացում մարզիչի զգոն հսկողության ներքո: Դերասանուհու ընկերը՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, ներկա գտնվելով պարապմունքներից մեկին, նկարահանել է դերասանուհու ջանքերը: Ավելի ուշ հոլովակը հրապարակվել է Instagram-ում:

Պարբերականի տվյալներով «Hustlers» ֆիլմը սթրիփ-ակումբի նախկին աշխատակիցների արկածների պատմությունն է: Այդ «բանդայի» առաջնորդի դերն էլ պետք է  խաղա Ջենիֆեր Լոպեսը: Ֆիլմի պրեմիերայի պաշտոնական օրը դեռևս հայտնի չէ:

Ավելի վաղ Channel Five-ը հաղորդել էր, որ Ջենիֆեր Լոպեսի հանդերձանքը Gemmi-ի հյուրերի շարքում ամենաանհաջողն է ճանաչվել: Ոլորտի փորձագետները դերասանուհու յուրօրինակ զգեստը միանշանակ նորաձևության ձախողում են համարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել