Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ինտեր»:

La Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ կողմերն արդեն սկսել են խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները: «Ինտերը» Ռակիտիչի համար առաջարկում է 35 միլիոն եվրո, իսկ «Բարսելոնան» պահանջում է 45 միլիոն եվրո:

Եթե բանակցությունների ընթացքում խնդիրներ չառաջանան, ակումբները համաձայնության կգան 40 միլիոն եվրոյի շուրջ:

Իվան Ռակիտիչի՝ «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը, իսկ ֆուտբոլիստի «մաքուր» աշխատավարձը 5,5 միլիոն եվրո է: Հայտնի է, որ «Ինտերը» պատրաստ է Ռակիտիչին առաջարկել առնվազն 3 տարվա պայմանագիր:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իվան Ռակիտիչը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 36 հանդիպման, դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել