Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ՌԴ Դաշնային խորհրդին հղված ուղերձով: Ելութի սկզբում նա նշել է, որ կկենտրոնանա երկրի ներքին զարգացման վրա:

Պուտինն առաջարկել է նվազեցնել ընտանիքների համար հարկային բեռը, ուշադրություն դարձնել ծնելիության նվազման խնդրին, ինչի հետ հաշտվել չի կարելի, մեծացնել հաշմանդամություն ունեցող երեխաներին վճարվող գումարի չափը: ՌԴ նախագահը նշել է, որ ռուսաստանցիներն արդեն այս տարի պետք է զգան կյանքի որակի բարելավում:

Խոսելով այն պաշտոնյաների մասին, որոնց համար նշաձողը բարձր է, որոնք վախենում են պատասխանատվությունից, նա խորհուրդ  է տվել  հեռանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել