Tert.am-ը գրում է.

Դեմ եմ, որ համաներում կիրառվի. այս մասին ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ ասաց գործով տուժող՝ սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի ընկեր Վլադիմիր Սիրեկանյանը:

Նա դատարանին պատմեց, որ գնդի գրավման ժամանակ, երբ վիրավորվել էր Մկրտչյանը, նրան վիրավոր բերեցին իր պահման վայրի կողքի սենյակ: Մկրտչյանը միայն ասում էր. «Օգնեք ինձ, նրա վիճակն այնպիսին էր, որ միայն դա էր կարողանում ասել»,- նշեց նա:

Սիրեկանյանը նկարագրեց, որ Մկրտչյանի ձախ ձեռքից արյունը ծորում էր մինչև ոտքերը, որ վերջինս ամբողջությամբ արյան մեջ էր, և նշեց, որ չի կարողանում խոսել այդ մասին, քանի որ հուզվում է: 

Ամբաստանյալներից մեկի ճշտող հարցին, թե Մկրտչյանին ինչպես են տարել, Սիրեկանյանը նշեց, որ չի տեսել: Գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը հարցրեց. «Ասում եք՝ Ձեր մտերիմ ընկերն է, ու Դուք տեսադաշտից բաց եք թողե՞լ՝ ինչպես են նրան տանում»:

Վլադիմիր Սիրեկանյանը նշեց, որ ինքը միտումնավոր տեսադաշտից բաց չի թողել Մկրտչյանին դուրս տանելու պահը: «Ես ուրիշ սենյակում էի, Մկրտչյանն առաջին սենյակում էր, ինձ անընդհատ ասում էին՝ այս կողմ գնա, այն կողմ գնա, այդ պատճառով չեմ տեսել»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել