Panorama.am-ը գրում է.

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշված կաշառքի վերաբերյալ  մեղադրանքը շինծու է համարում։

Ռեկտորի մեկնաբանությունը Panorama.am-ին փոխանցեց  ԵՊՀ մամուլի խոսնակ, հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանը։

«Պարոն Սիմոնյանը նաև ասում է՝ թող իրավական գործընթացն իրականացվի, և շատ բան կպարզվի»,-նշեց համալսարանի խոսնակը։

Ոստիկանությունը հայտարարեց, որ  քրեական գործ է հարուցվել խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով: Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել