Aysor.am-ը գրում է.

Հասկանալի է, որ ներկա փուլում բանակցային գործընթաց չկա, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային ներկա այցից մեծ սպասելիքներ չարժե ունենալ, Aysor.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Երևան կատարած այցին։

Հիշեցնենք, որ Երևանից նրանք մեկնելու են Բաքու, իսկ արդեն մարտին սպասվում է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակի տարածաշրջանային այցը։

«Չկա բանակցային գործընթաց նախապատրաստելու համար անհրաժեշտ որևէ պատրաստակամություն՝ հատկապես Ադրբեջանի կողմից։ Դա ակնհայտ երևում է։ Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մյունխենում այդպես էլ չկայացավ, խոսում է այն մասին, որ Արցախյան հակամարտությա կարգավորման գործընթացը կանգնած է։ Հավանաբար, միջնորդները վտանգ են տեսնում սրանում և փորձում են հասկանալ, թե ինչ զարգացում կարող է ունենալ այս իրավիճակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել