Armenpress.am-ը գրում է.

Հայտնի կուտուրիե Կառլ Լագերֆելդի սիրեցյալը՝ Շուպետ անունով կատուն, կարող Է դառնալ դիզայների կարողության ժառանգորդուհին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Figaro հրատարակությունը:

Ինչպես ճշտվում Է, բիրմայական կատուն Լագերֆելդի մոտ հայտնվել Է 2011 թվականին: Դիզայների հետ ապրելիս նա նույնիսկ հասցրել Է «լրացուցիչ վաստակել»՝ մասնակցելով ֆոտոսեսիաների:

«Շուպետն ունի իր կարողությունը, նա ժառանգորդուհի Է, եւ, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, նա, ով կստանձնի նրա խնամքը, ոչ մի բանի կարիք չի ունենա»,- խոստովանել Է դիզայները հարցազրույցներից մեկի ժամանակ: Հարկ Է նշել, որ Ֆրանսիայում կենդանին փաստացիորեն չի կարող ժառանգություն ստանալ, քանի որ ո՛չ ֆիզիկական եւ ո՛չ Էլ իրավական անձ Է:

Նման բան հնարավոր Է միայն Գերմանիայում, որի քաղաքացի Էր կուտուրիեն: Ու թեեւ ժառանգության շուրջ վեճերի օրենքով հաշվի Է առնվում մարդու բնակության երկիրը (Լագերֆելդի դեպքում խոսքը վերաբերում Է Ֆրանսիային), հիմքեր կան ենթադրելու, որ դիզայները կարող Էր իր սիրեցյալին կտակել որեւիցե հիմնադրամի կամ ֆիզիկական անձի: Հիշեցնենք, որ Կառլ Լագերֆելդը վախճանվել Է կյանքի 86-րդ տարում Փարիզում: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ նրա տեղը կզբաղեցնի Վիրժինի Վիարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել