Armsport.am-ը գրում է.

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր` փետրվարի 20-ին, նշում է ծննդյան 39-րդ տարեդարձը:

ArmSport.am-ը շնորհավորում է անվանի բռնցքամարտիկին ծննդյան օրվա առթիվ, մաղթում առողջություն և նորանոր հաջողություններ ինչպես սպորտում, այնպես էլ` անձնական կյանքում:

Հիշեցնենք` Արթուր Աբրահամը երկու քաշային կարգերում աշխարհի նախկին եռակի չեմպիոն է. Նա 2005-2009 թթ. եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն, իսկ 2012-ից 2016 թվականներին էլ երկու անգամ պաշտպանել է WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը:

Արթուր Աբրահամն անցած տարվա ապրիլին դանիացի Պատրիկ Նիլսենի նկատմամբ տարած հաղթանակից հետո դարձել է վարկանիշային աղյուսակի առաջատար ու հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Աբրահամն ավելի վաղ նշել էր, որ իր համար շատ կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և այս մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել