88-ի շարժումը վերանայելու, վերագնահատելու, վերասրբագրելու և վերախմբագրելու ժամանակներ են եկել։ Դա կարող է բերել և՛ լավ, և՛ վատ հետևանքների։

Հերոսներն ու հակահերոսները 31 տարվա ընթացքում տեղերով անընդհատ փոխվել են։ Նորագույն պատմությունը դարձել է օրվա կոնյունկտուրայի զոհ և գործիք։

Շարժման ակտիվում ունենք անկախ պետություն և Արցախյան պատերազմի հաղթանակ, պասիվում՝ պետականաշինության ոչ բավարար վիճակ, կորցրած քաղաքացի (անկախությունից այս կողմ ՀՀ-ն լքել է 1 միլիոնից ավել մարդ) և չկայացած հասարակություն։

Որպեսզի չմսխենք անկախությունն ու հաղթանակը, պետք է հսկայական ջանքեր գործադրենք։

Հայաստանը վատ պետություն լինելու շռայլություն չի կարող իրեն թույլ տալ։ Մեզ մեր հարևանները նման հնարավորություն չեն տա։ Մենք դատապարտված ենք հաղթանակի ու պետք է տեր կանգնենք մեր հաղթանակներին, այլ ոչ թե այն դարձնենք առևտրի առարկա ու ձեռքի խաղալիք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել