«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին հայտարարել է, որ կողմ չէ կիսանախագահական կառավարման համակարգը վերականգնելուն: Ըստ նրա՝ պետք է առաջ գնալ և աշխատել խորհրդարանական կառավարման համակարգը կայացնելու ուղղությամբ: Սա, ան­կասկած, ողջունելի և համար­ժեք մոտեցում է, որն արտացո­լում է Հայաստանում քաղաքա­կան զարգացման տրամաբա­նությունից բխող հրամայական­ներն ու առաջնահերթությունների վեկտորը: Այստեղ, սակայն, ՀԱԿ հայտարարություն-կոչից հետո բարձրացված թեման ար­ժե դիտարկել թերևս նաև մեկ այլ համատեքստում:

Բանն այն է, որ բարձրանում է տեղեկատվական բավականին աղմուկ, քննարկումներ, սահ­մանվում է որոշակի խնդիր, որը կարող է ձևավորել հարակից նշաձողեր, և այդ ֆոնին ինքնին խորհրդարանական համակար­գի պահպանումը հանրությունը կարող է դիտարկել ձեռքբերում և բավարարվածության պատ­ճառ՝ ուշադրությունից դուրս թողնելով արդեն այդ մոդելում իշխանական լիազորություննե­րի որոշակի ապակենտրոնաց­ման խնդիրը կամ, այլ կերպ ասած, «սուպերվարչապետության» հարցը:

Իհարկե, մենք հեռու ենք կար­ծելու, որ ՀԱԿ հայտարարությու­նը թելադրված էր հենց այդ նպատակով: Այստեղ թերևս ավելի շուտ գործ ունենք սեփական գո­յության մասին հիշեցնելու մար­տավարության հետ՝ օգտվելով այն հանգամանքից, որ ներկայիս տեղեկատվական հոսքերում «թրենդային» է նոր իշխանությա­նը Տեր-Պետրոսյանի հետ կապե­լը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել