«Վերադառնալ կիսանախագահականին»-ն աշխարհի ամենատխմար սահմանադրական կարգն է, որտեղ նախագահը իշխում է, բայց ոչ կառավարում։ Սա հիմնականում սազում է կիսաբռնապետական երկրներին, որտեղ նախագահը թելադրում է խորհրդարանի իր ուզած կազմը, իսկ այդ կազմը երաշխավորում է նույն նախագահի կամ նրա ժառանգի վերընտրությունը, ինչպես 25 տարի տեղի էր ունենում Հայաստանում։ Բացի այդ՝ իրական իշխողը միշտ կարող է քավության նոխազ դարձնել, զոհել իր ծառայապետ վարչապետին։

Չկեղծվող ընտրություններով միակ կիսանախագահականը Ֆրանսիան է, որտեղ մե՛կ նախագահն է գործադիրի ղեկավարը, եթե խորհրդարանում մեծամասնություն ունի, մե՛կ վարչապետը, եթե նախագահի աջակիցները փոքրամասնություն են։

ՀԱԿ-ից նորմալ առաջարկ սպասելն անիմաստ է։

Սահմանադրությունը փոխել, իհարկե, պետք է։ Սուպերվարչապետական առկա համակարգը նույնքան մերժելի է, սակայն, ցավոք, որևէ լուրջ քննարկում այդ ուղղությամբ դեռ չկա, այնինչ իսկապես ազգային պետությանը հարիր սահմանադրություն ստեղծելը դժվար աշխատանք է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել