24news.am-ը գրում է.

Մոսկվայում Սլովակիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել է կազմակերպության դերը արցախյան հակամարտության կարգավորմանն աջակցելու գործում:

«Հաշվի առնելով այն, որ Հայաստանի նոր կառավարությունը բոլորովին վերջերս է կազմավորվել, հավելյալ ժամանակ կպահանջվի հասկանալու համար, թե որքան ինտենսիվորեն և խորությամբ կարելի կլինի զարգացնել կարգավորման գործընթացը տվյալ փուլում: ԵԱՀԿ համանախագահները կարող են միայն աջակցել երկխոսության համար պայմաններ ստեղծելուն: Որոշումները պետք է կայացվեն կողմերի միջև անմիջական երկխոսությամբ», -բանակցությունների ավարտին կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել է Լավրովն՝ ընդգծելով ԵԱՀԿ գործող նախագահի՝ ղարաբաղյան գործընթացին դրական ազդակներով աջակցելու տրամադրվածությունը:
 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան աշխատում են սերտ համագործակցությամբ: Նրանց ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների և արտգործնախարարների հետ: Նոր կապեր ևս նախապատրաստվում են», - հավելել է Լավրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել