Panorama.am-ը գրում է.

Արամ Սիմոնյանն այսօր հրավիրել է ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ Երևանի պետական համալսարանի ռեկտորը հայտարարել է գործադրվող ճնշումների մասին: Այս մասին նշված է ԵՊՀ-ի պաշտոնական կայքում։

ԵՊՀ ռեկտորը պարզաբանել է, որ վերջին շաբաթների ընթացքում տեղի են ունեցել որոշակի գործընթացներ, որոնց մասին ցանկանում է պատմել ԵՊՀ գիտխորհրդի անդամներին. «Վստահ եմ, որ դրանց մասին կլսեք այլ աղբյուրներից և տարբեր մեկնաբանություններով: Ուզում եմ, որ հենց ինձնից լսեք»:

ԵՊՀ ռեկտորի հավաստմամբ, համալսարանի ղեկավարության և անձամբ իր վրա վերջին շրջանում շատ մեծ ճնշում է գործադրվում: Նա հիշեցրել է, որ ամառվանից սկսվեցին ՊՎԾ-ի կողմից իրականացվող լայնածավալ ստուգումները, որոնք դեկտեմբերի վերջին ավարտվեցին իր մամուլի ասուլիսով: Ռեկտորը նշել է, որ մինչ այդ՝ ստուգումները դեռ չավարտած՝ հայտարարություններ եղան այն մասին, որ 800 մլն դրամի չափով չարաշահումներ են իրականացվել համալսարանում, արձանագրվել են խախտումներ և այլն:

«Հիմա, երբ այդ ծառայության ներկայացուցիչներին լրագրողները հարցնում են, թե ինչ փուլում են գտնվում ստուգումները այլ բուհերում, ստանում են պատասխան, որ մինչև դրանք չավարտվեն, ոչինչ չեն կարող ասել: Նկատեք, թե տրամադրությունների ինչ տարբերություն է տիրում: Մեր դեպքում ստուգումները դեռ չավարտված՝ հայտարարում էին 800 մլն դրամ չարաշահումների մասին, իսկ այժմ շատ զգույշ ասում են, որ դրանք պետք է ավարտվեն»,- նշել է ԵՊՀ ռեկտորը:

Արամ Սիմոնյանն ասել է, որ ինքն այն կարծիքին է, թե դա կոնկրետ իր դեմ ուղղված որոշակի գործընթաց է, որն ունի նաև քաղաքական ենթատեքստ. «Բոլորիդ հայտնի է, որ ես ՀՀԿ անդամ եմ, ու հավանաբար այդ փաստը դերակատարություն է ունեցել: Եղել եմ ոչ ցանկալի անձնավորություն, ու բնականաբար ոմանց մոտ համալսարանի ղեկավարությունը փոխելու միտք է հղացել»:

ԵՊՀ ռեկտորի պնդմամբ, համալսարանում այս ընթացքում եղել են բազմաթիվ ստուգումներ. «Ստուգվել է ԵՊՀ ֆինանսական ամբողջ գործունեության 10.5 մլրդ դրամ շրջանառությունը: Սկզբում հայտարարված 800 մլն դրամի չափով արձանագրված չարաշահումներից իջան մինչև 500 մլն դրամ, հետո դրանից էլ պակասեցրին, այնուհետև մեր բացատրություններով պարզաբանեցինք, որ դրանք բացառապես վարչական կամ աշխատանքային թերություններ են, կանոնակարգային ինչ-ինչ թերացումներ, որոնք ոչ մի կապ չունեն քրեածին կամ քրեական գործընթացների հետ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել