ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: 

Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, ընդգծել խորհրդարանական դիվանագիտության դերը` հարաբերություններում թափանցիկության եւ փոխըմբռնման պահպանման հարցում:

Այս համատեքստում կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորված խորհրդարանական փոխգործակցության առկա ձեւաչափերին եւ նշել երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների արդյունավետ համագործակցության խթանման համար անհրաժեշտ գործիքակազմի կիրառման կարեւորությունը: 

Քննարկվել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր, կարեւորվել է պարբերաբար համատեղ նիստեր անցկացնելը: 

Կողմերը զրուցել են նաեւ ընդհանուր հարթակ հանդիսացող ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել