Շվեդիայի քաղաքացիների և բժշկական հաստատությունների միջև շուրջ 2,7 միլիոն անհատական խոսակցություններ են հայտնվել համացանցի բաց հասանելիության դաշտում՝ հաղորդում է Computer Sweden-ը:

Նշվում է, որ շատ դեպքերում հիվանդները զանգահարում են, որպեսզի ճշտեն ընդունելության ժամերը՝ միաժամանակ նշելով սոցիալական ապահովության համարը և այլ անձնական տվյալներ:

https://img.gazeta.ru/files3/535/12141535/RTX6KSLI-pic4_zoom-1500x1500-49743.jpg

Լրատվամիջոցը հաղորդում է, որ ընդհանուր հաշվով շուրջ 170 հազար ժամ անձնական խոսակցությունների ձայնագրություններ են հայտնվել համացանցում։

Թերթի տվյալներով՝ միջադեպի մասնակիցը Թայլանդում գտնվող Medicall ընկերություն է: Իշխանություններից կամ ընկերությունից պաշտոնական որևէ պարզաբանում դեռևս չի տրվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել