Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ YouTube-ը կարևոր դեր է խաղում մի շարք մարդկանց՝ Երկիր մոլորակի հարթ մակերեսի վերաբերյալ համոզմունքների ձևավորման գործում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Հետազոտողները Երկիր մոլորակի հարթ մակերեսի կոմնակիցների երկու համաժողովների ընթացքում հարցազրույց են անցկացրել 30 մարդու շրջանում և պարզել, որ նրանք հաճախ հղում են անում YouTube-ում դիտված տեսանյութերին՝ որպես փաստարկի:

«YouTube-ում կան ինչպես շատ օգտակար տեղեկություններ, այնպես էլ շատ ապատեղեկատվություն: Հավատն առ այն, որ Երկիր մոլորակը հարթ է, ինքնին վնասակար չէ, սակայն դա կապված է իշխանությունների և ինստիտուտների հանդեպ անվստահության հետ»,- ասում է պրոֆեսոր Էշլի Լանդրումը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ գիտնականները սեփական տեսահոլովակները տարածեն՝ կանխելու համար ապատեղեկատվությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել