Այս տարվա ապրիլի 14-ին նախատեսված «Գահերի խաղի» 8-րդ եզրափակիչ եթերաշրջանի մեկնարկի նախաշեմին երկրպագուները ևս մեկ ենթադրություն են առաջ քաշել թագուհի Սերսեայի հղիության և երեխայի Վեսթերոսին «սպիտակ քայլողներից» փրկելու մասին: Ըստ Reddit-ի՝ lounaaaaaaaa կեղծանունով գրանցված օգտատիրոջ, Սերսեայի երեխան կարող է փրկել Վեսթերոսին Գիշերվա թագավորի կողմից ոչնչացումից: Ըստ lounaaaaaaaa-ի տեսության՝ Սերսեան ստիպված կլինի զոհաբերել իր երեխային՝ իր թագավորությունը կործանումից փրկելու համար: Սակայն այս տեսությունը կարող է ընթացք ստանալ միայն Սերսեայի որդի ունենալու դեպքում: Իսկ աղջիկ երեխայի ծննդյան դեպքում երկրպագուները դեռ ոչինչ չեն հորինել:

Շրջանառվում է նաև տարբերակ, ըստ որի Սերսեան հղի չէ, ուղղակի երևակայական հղիության օգնությամբ մանիպուլյացիայի է ենթարկում եղբորը՝ Հեյմեին: Սերսեայի և Հեյմեի ընտանեկան հարաբերությունների հետ կապված ևս մեկ տեսություն է քննարկվում, ըստ որի՝ եղբայրը կսպանի քրոջը Վեսթերոսին նրա բռնակալությունից ազատելու համար:

Սակայն երկրպագուներին մնում է սպասել ապրիլի 14-ին «Գահերի խաղի» 8-րդ եզրափակիչ եթերաշրջանի մեկնարկին այս բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել