Panorama.am-ը գրում է.

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերք համարվող հացի արտադրության ծավալները նախորդ տարի 2.4 տոկոսով նվազել են:

ՀՀ վիճակագրական կոմիտեից հրապարակած տվյալների համաձայն՝ հանրապետությունում 2018 թվականին արտադրվել է 264.7 հազար տոննա հաց, իսկ 2017 թ-ին՝ 271.3 հազար տոննա:

Զուգահեռ զգալի նվազել են նաև ալյուրի արտադրության ծավալները: Ըստ տվյալների՝ նախորդ տարի 2017  թվականի համեմատ ալյուրի արտադրության ծավալները նվազել են 20.4  տոկոսով: Մասնավորապես, եթե 2017 թ-ին արտադրվել է  169 հազար 170.9 տոննա ալյուր, ապա 2018թ-ին՝  134 հազար 643.5 տոննա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել