Մեծ Բրիտանիայում աղջիկը ամբողջական կաթնատամով երեխա է ծնել։ Այդ մասին գրում է տեղի Blackpool Gazette թերթը։

18-ամյա Բեթանի Գրինն անգլիական Բլեքփուլ քաղաքից հունվարի 16-ին Էյվերի անունով աղջիկ է ունեցել։ Չորս ժամ տևած ծննդաբերությունը հաջող են անցել ինչպես մոր, այնպես էլ նորածնի համար։ Զննման ժամանակ բուժքույրերը նկատել են, որ փոքրիկի ստորին լնդից կաթնատամ է դուրս եկել։

Բժիկշները խորհուրդ են տվել հեռացնել ատամը այն դեպքում, եթե մայրը պատրաստվում է կրծքով կերակրել իր երեխային, սակայն Բեթանին որոշել է թողնել այն, քանի որ շշով է կերակրելու նրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել