Հին Չինաստանում մաթեմատիկան մեծ նշանակություն է ունեցել շուրջ 9000 կմ երկարությամբ Չինական մեծ պատի նախագծման և կառուցման հարցում։ Դրա նպատակն էր երկիրը թշնամիներից պաշտպանելը, փոխանցում է BBC-ն։

Թվերը մեծ տարածում են ունեցել և «իշխել» անգամ կայսեր պալատում։ Միապետի խորհրդականներն, օրինակ, կարողացել են հնար գտնել, որ կայսրը չանտեսի իր հարեմի կանանցից ոչ մեկին։

Կայսեր գիշերների «օրակարգի» հիմքը երկրաչափական պրոգրեսիայի բանաձևերն են եղել։ Լեգենդի համաձայն՝ 15 գիշերվա ընթացքում կայսրը պետք է սիրով զբաղվեր 121 կանանց, մասնավորապես՝ կայսրուհու, 3 ավագ կանանց, 9 այլ կանանց, 27 հարճի և 81 ստրկուհու հետ։

Այսպես, առաջին գիշերը կայսրուհուն է պատկանել։ Հաջորդ գիշերը միապետն անցկացրել է 3 գլխավոր կանանց հետ։ Երրորդ գիշերը մյուս 9 կանանց համար էր։ Հաջորդ երեք գիշերները կայսրն անցկացրել է 27 հարճերի հետ, օրական՝ 9 հարճի հետ։ Հաջորդ օրերը կայսրը նվիրել է օրական 9 ստրկուհու։

Այս ձևաչափը երաշխավորել է, որ կայսրը լիալուսնին քնի իր հարեմի «բարձր դասի» կանանց հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել