168.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արժանի կլինի խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե ԿԺԴՀ-ն միջուկազերծման գործընթաց իրականացնի եւ ոչնչացնի բալիստիկ հրթիռները: Փետրվարի 19-ին այս կարծիքն է հայտնել Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում:

«Եթե Հյուսիսային Կորեան միջակազերծում իրականացնի, ինչպես նաեւ ազատվի բալիստիկ հրթիռներից, ապա նախագահ Թրամփն արժանի կլինի Նոբելյան մրցանակի»,- ասել է նա:

Դրա հետ մեկետեղ Կոնոն արձանագրել է, որ Կորեական թերակղզու միջուկազերծման գործընթացն «առայժմ առաջ չի գնում»:

Փետրվարի 15-ին Թրամփը հայտնել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իրեն խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել