Armenpress.am-ը գրում է.

ՉԺՀ-ի Պետխորհուրդը հրապարակել Է երկրի հարավում, Մարգարտե գետի դելտայում, արագացված տնտեսական եւ ինովացիոն զարգացման գոտի ստեղծելու պլանը: Խնդիր Է դրվում մինչեւ 2035 թվականը «Մեծ ծոցի» տարածաշրջանը, որը ներառում Է Հոնկոնգը, Մակաոն եւ Գուանդունի նահանգի ինը քաղաք, դարձնել տեխնոլոգիաների, ինովացիաների եւ տնտեսական ակտիվության բարձրզարգացած կենտրոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին հայտնել Է South China Morning Post թերթը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, նախագիծն արտացոլում Է 11 քաղաքներ միջազգային նշանակության կարեւոր ինովացիոն կենտրոնում ինտեգրելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հավակնությունները, կենտրոն, որը կարող Է մրցակցել ԱՄՆ-ի Սիլիկոնային հովտի եւ Տոկիոյի ծոցի տարածաշրջանի հետ: Փորձագետների գնահատումներով՝ մինչեւ 2035 թվականը «Մեծ ծոցի» տարածաշրջանի ՀՆԱ-ն ավելի քան կկրկնապատկվի եւ կհասնի 4,1 տրլն դոլարի, ինչը կգերազանցի Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի ցուցանիշը: 69 մլն բնակչությամբ 56 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով տարածաշրջանը ամենազարգացածներից մեկն Է ՉԺՀ-ում եւ տալիս Է երկրի ՀՆԱ-ի 12 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել