Երգչուհի Ռիփփին երեկ նշել իր ծննդյան օրը: BlogNews.am-ի հետ զրույցում նա պատմել է հետաքրքիր դրվագների մասին, ինչպես նաև տրամադրել նոր ֆոտոշարքը, որի ոճի հեղինակն ինքն է:

«Շնորհավորանքներս սկսվել են դեռ երեկոյան։ Անկեղծ ասած՝ մոռացել էի, որ իմ ծնունդն է, քանի որ այս շրջանում աշխատանքային գործերով շատ զբաղված եմ: Երբ սկսեցին զանգել, հիշեցի, որ արդեն ամսի 18-ն է: Ես անգամ չէի սպասում, որ այսքան շատ մարդիկ ինձ կշնորհավորեն, կհիշեն»:

Խոսելով անակնկալ նվերների մասին՝ երգչուհի նշում է, որ իր հարազատ մարդիկ, ովքեր քաղաքում չէին, այդ օրը շնորհավորել և հետաքրքիր նվերներ են ուղարկել. «Չկար մի նվեր, որն ինձ դուր չգար: Ես, առհասարակ, բարդ մարդ չեմ, և ինձ համար նվեր ընտրելը հեշտ է: Ես գնահատում եմ սրտանց արված նվերները: Երկու-երեք օր հետո արդեն կկազմակերպեմ իմ ծննդյան խնջույքը, և մտերիմ մարդկանցով կհավաքվենք»:    

Ռիփփի խոսքով՝ այս տարի ընկերների ցուցակն ավելացել է. «Ես շատ եմ գնահատում լավ մարդկանց, ինձ էլ շրջապատում եմ այդպիսի մարդկանցով: Ես ընկերությունը շատ եմ կարևորում, դրա համար իմ կողքին ավելանում են լավ մարդիկ»:  

Մեկ տարով մեծանալը երգչուհուն չի վախեցնում. «Ժամանակը հարաբերական է, և տարբեր օրգանիզմների վրա տարբեր ձև է ազդում: Ժամանակից վախենալն անիմաստ է, պետք է պարզապես խելամիտ այն ծախսել: Ի դեպ, ես հիմա ինձ ավելի եմ դուր գալիս, քան տարիներ առաջ, երբ նոր էի քայլերս անում երգարվեստում: Հիմա ավելի է դուր գալիս տեսքս, մի քիչ էլ խելք եմ հավաքել, առաջվա նման հիմար չեմ: Ավելի հասուն եմ, հավասարակշռվա։ Երբ առաջին քայլերս էի անում, ավելի տաք գլխով էի որոշումներ կայացնում»:

Ամուսնության մասին հիմա չի մտածում, ասում է՝ ավելի շատ մտածում է տեսահոլովակների, ֆոտոշարքերի, երգերի մասին:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել