Armsport.am-ը գրում է.

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Մեսութ Օզիլի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ տարաձայնությունների պատճառով Օզիլը քիչ խաղաժամանակ է ստանում և բացառված չէ, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխի ակումբը:

«Նորմալ իրավիճակներում ֆուտբոլիստի խաղաժամանակը չպետք է պայմանավորված լինի նրա պայմանագրի ժամկետով, սակայն երբեմն բացառություններ են լինում:

Որպես կանոն՝ երբ մենք ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր ենք կնքում, մտածում ենք, որ 5 տարի էլ հիանալի ֆուտբոլիստ ենք ունենալու: Սակայն պայմանագրի ժամկետը չի երաշխավորում, որ ֆուտբոլիստը միշտ կխաղա մեծ նվիրվածությամբ: Երբեմն ֆուտբոլիստները հայտնվում են հարմարավետության գոտում և դա բացասաբար է ազդում նրանց խաղի վրա:

Օզիլը գործող պայմանագիր ունի, սակայն խնդիրն այն է, որ ակումբը ցանկանում է գնել նրա նման ֆուտբոլիստի, որի համար անհրաժեշտ կլինի մոտավորապես 100 միլիոն ֆունտ: Այստեղ 2 տարբերակ կա՝ կա՛մ երկարաձգել Օզիլի պայմանագիրը, կա՛մ նոր ֆուտբոլիստի ձեռք բերել»,- Վենգերի խոսքը մեջբերել է The Guardian-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել