Թորոսյան Արսենն իրա կնոջ մասնավոր հիմնարկին (նույնն ա, թե՝ իրա ընտանեկան բիզնեսին) 2.5 անգամ ավել պետական փողեր ա նվիրել: Հիշեք, սա հենց նույն Արսեն Թորոսյանն ա, որի համար մի քանի օր առաջ մարդիկ «դոշ էին տալիս» ու ձեն-ձենի տված մասնակցում իրա PR ակցիային: Սա էն նախարարն ա, որը «էնքան բան ա արել, որ պետբյուջեից տուն փող գցելու լրիվ բարոյական իրավունքն ունի»: 

Ու սա տեղի ա ունենում էն ֆոնին, որ երեկ առողջապահության ոլորտի մի կազմակերպության ղեկավար ասում էր, որ էն «փոքրիկ Րաֆֆին» (դավիթ սանասարյան) իրանց բիզնեսը խլելու փորձ ա անում: Սա է այն ամենը, ինչ պետք է ասել սեփական թիմին զսպելու կարողություններ չունեցող ղեկավարի «ղեկավարած» երկրի մասին: Ու սենց որ շարունակվի, շատ շուտով Նիկոլին ուղարկելու են կա՛մ լրագրությամբ զբաղվելու, կա՛մ էն գրքի երկրորդ հատորը գրելու: 

ՀԳ. Թորոսյանի ու Լֆիկի բիզնեսը ծաղկում ա «նոր» Հայաստանում, աԲրեն իրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել