Armsport.am-ը գրում է.

Մոսկվայում անցկացվել է գեղարվեստական մարմնամարզության «Գրան պրի» միջազգային ավանդական մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացրել են տարիքային երկու խմբի հինգ մարզուհիներ:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, ավագների բազմամարտի պայքարում Յուլիա Վոդոպյանովան գրավել է վեցերորդ տեղը:

Նրա թիմակից Յասմինա Աղագուլյանը ութերորդն էր գնդակով վարժությունում, իսկ Սիլվա Սարգսյանը բավարարվել է ավելի համեստ արդյունքով:

Երիտասարդներ Աբիգայլ Պողոսյանը և Անժելիկա Կարախանյանը առաջին անգամ են մասնակցել արտագնա մրցումների, կարողացել են լիովին դրսևորել իրենց ունակությունները, թեև առաջատարների շարք չեն մտել:

Մրցումների ընթացքին հետևող երևանցի մրցավար Գայանե Ներսիսյանն ասել է, որ մրցաշարին մասնակցել են 36 երկրի պատվիրակներ: Նրանց հետ պայքարը բավականին հարստացրել է մեր մարզուհիների մրցափորձը:

Ընթացիկ մրցաշրջանը կարևոր է հատկապես նրանով, որ կվիճարկվեն օլիմպիական խաղերի ուղեգրեր: Դրանք բաժին կհասնեն Բաքվում կայանալիք Եվրոպայի (հունիսին) և աշխարհի (սեպտեմբերին) առաջնությունների հաջողակներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել