Tert.am-ը գրում է.

Ընտրություններն ընդամենը 5 ամիս առաջ են տեղի ունեցել, և դրանց արդյունքները չեն բողոքարկվել, չեն վիճարկվել, բոլորը համաձայն են եղել, որ արդար, թափանցիկ ընտրություններ են անցկացվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը` անդրադառնալով մի խումբ էջմիածինցիների կողմից իր հրաժարականի պահանջով անցկացվող ստորագրահավաքին:

«Ընտրություններից 5 ամիս անց ստորագրահավաք կազմակերպելը ես ճիշտ չեմ համարում, բացի այդ, ստորագրահավաքը մեր օրենսդրությամբ չունի որևէ իրավական հետևանք: Մենք մեր բոլոր պարտականությունները բարեխիղճ կատարել ենք, և այս ստորագրահավաքը կարող է լինել ինչ-որ անհատի նեղ անձնական խնդիրների հետևանք»,- նշեց քաղաքապետը:

Ինչ վերաբերում է նրան, որ իր հրաժարականը պահանջողները դժգոհ են իր կադրային քաղաքականությունից, Գասպարյանն ասաց, որ չգիտի`հատկապես ինչից են դժգոհ, և թե կոնկրետ ինչ կադրային քաղաքականության մասին է խոսքը: «Էջմիածնի քաղաքապետարանի կայքում բազմաթիվ թափուր հաստիքների հետ կապված մրցույթներ կան, որոնց քաղաքացիները կարող են գալ, դիմել մասնակցել առանց որևէ ծանոթի, առանց որևէ հովանավորչության»,- ասաց նա և հավաստիացրեց, որ արդեն իսկ քաղաքապետարանում կան այնպիսի աշխատողներ, որոնք հաղթել են մրցույթը և ընդունվել աշխատանքի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել