Միացյալ Թագավորության արտակարգագույն և գերլիազոր դեսպանը Հայաստանում՝ Արմեն Սարգսյանը, հարցազրույց է տվել երիտթուրքերին ու «հեղափոխությունը» գովաբանել: Նորից կարդացեք առաջին նախադասությունը, թողեք, թող նստի ինֆորմացիան, ու շարունակեք կարդալ:

ԱՄՆ-ում տենց օնլայն հեռուստատեսություն կա, որը կոչվում ա Երիտթուրքեր: Իհարկե, էս երիտթուրքերը ժխտում են ցեղասպանությունը հրահրած ու իրագործած երիտթուրքերի գաղափարական կապը, բայց դա չի խանգարում այդ հեռուստատեսության ղեկավար Չենկ Ույգուրին ու Բենյամին Մանկևիչին (չեմ հորինում, կարաք ստուգեք․ ԱՄՆ հանրային ռադիոյի տնօրեն Ֆրենկ Մանկևիչի որդին է ու հանրահայտ Յակով Մանկևիչի թոռը) ժխտել ցեղասպանության փաստն ու պարբերաբար հակահայկական արշավներ նախաձեռնել: Այս գործում իր համար շատ օգտակար մարդ է հանդիսանում տիկին Աննա Կասպարյանը, որովհետև մի բան ա, երբ հակահայկական քարոզչությամբ է զբաղվում ազգությամբ թուրք երիտթուրքը, մեկ այլ բան է, երբ իրեն միանում է յանիմ օբյեկտիվ դիրքերից հանդես եկող հայը: Սա շատ պարզ հնարք է և լայն կիրառում ունի։ Ասենք՝ ադրբեջանցիք նույն նպատակով մի քանի հայաստանցի են «ներմուծել», որ ընդեղից էշ-էշ դուրս տան: Սա է պատճառը, որ էս Աննան դեռ մտածելու ունակությունը լրիվ չկորցրած մեր սփյուռքահայ բարեկամների աչքի «լույսն» է ԱՄՆ-ում: Ընդ որում՝ Չենկ Ույգուրն էլ բրիտանացիքի «Աննա Կասպարյանն» է։ Բռնել, իր վրա ծանր քարոզչական առաքելություն է վերցրել, մինչդեռ եթե իրոք ուզենար իր ժողովրդին օգնած լինել, կարող էր ընդամենն ասել, որ Երիտթուրքերի մեջ թուրք գրեթե չկար ու վերջ:

Եվ ու ահա վերոհիշյալ երիտթուրքերի Աննա Կասպարյանը հարցազրույց է վերցնում բրիտանացիքի «Աննա Կասպարյան» հանդիսացող Արմեն Սարգսյանից: Թե ինչի մասին էին խոսում, էդքան էլ էական չէ: Իր «ընկեր» արքայազն Չարլզին Երևան բերած, բայց Ծիծեռնակաբերդ չտարած Սարգսյանն իրեն բնորոշ հուզիչ տոներով Ցեղասպանության տարելիցի ու դրա հետ համընկած «հեղափոխության» մասին էր խոսում: «Ես ազգադավ սրիկա չեմ» դեմքի արտահայտությամբ Արմեն Սարգսյանը պատմում էր, թե ոնց էր համոզում, որ Սերժը հրաժարական տա: Էն Աննան էլ ընդեղից էր սաղին հիշեցնում, որ Օսմանյան կայսրությունում մեկ ու կես միլիոն հայ է սպանվել՝ նորից ու նորից մոռանալով, որ դա հենց երիտթուրքերի շնորհքն էր: Հլը պիտի շնորհակալ լինենք Աննայի դեմ պարբերաբար բողոքի ակցիաներ կազմակերպող սփյուռքահայերին, թե չէ դա էլ չէր ասի:

Էս ամենը գրում եմ, որ մոտավոր հասկանաք՝ ովքեր են մեր դեմ ու ուր են հասել:

ՀԳ. Ընկեր ջան, ես իմ դիպլոմից եմ հրաժարվել, քանի որ ինձ թույլ չէին տալիս պաշտպանել այն թեզը, որում, ի թիվս այլ բաների, ես հիմնավորում էի, որ հայոց ցեղասպանության գլխավոր շահառուն ու կազմակերպիչը Միացյալ Թագավորությունն էր: Ասենք, քեզ ի՞նչ ա թվում, երեք օրը մեկ մոտս բանագնաց ուղարկելը պիտի ինձ ստիպի մի կողմ դնել իմ կյանքի վրա ճակատագրական հետևանքներ թողած գաղափարներն ու սկզբունքնե՞րը... Լո՞ւրջ... Ճիշտը խփելն ա, ընկեր, ուրիշ ձև չունես, ոչ մեկ չունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել