Aysor.am-ը գրում է.

Ադրբեջանում հայերին սպանողների հերոսացման քաղաքական ավանդույթը դրվել է դեռևս Սումգայիթի ջարդերից հետո, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը։

«Մենք այսօր վկա ենք, թե ինչպես է Իլհամ Ալիևը փորձում ամեն կերպ ազատել այն երկու տեռորիստներին, որոնք դատապարտված են ու գտնվում են Արցախում, որովհետև նրանք նույնպես մարդասպաններ են, սպանել են երկու հոգի, այդ թվում՝ 17-ամյա երեխայի», - ասաց նա։

Մարինա Գրիգորյանը նշեց, թե Ալիևի համար շատ կարևոր է, որ վերադարձնի նրանց ու հերոսացնի։

Նա շեշտեց՝ անհնար է այսօր խոսել Ադրբեջանի հետ խաղաղության մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել