Խոյ։ Այսօր գործնական հանդիպումները, ժողովները, գրագրությունը և ուղևորությունները կարող են նոր հորիզոններ բացել ձեր առջև: Փորձեք չանհանգստանալ մանրուքների պատճառով: Ֆիզիկական պարապմունքները կամ մարզումը կարող են վերականգնել ձեր ուժերը, հոգեկան հանգստությունն ու կենսական տոնուսը: Կարող եք ապավինել հարազատների աջակցությանը:

Ցուլ։ Առանձնահատուկ փոփոխությունների սպասելու կարիք չկա: Այսօր ավելի լավ է զբաղվեք ապագային միտված պլաններ կազմելով: Կարող եք ուժերը փորձել նոր գործեր ձեռնարկելով: Սիրելի անձնավորության հետ հարաբերությունները կկրեն հանգիստ բնույթ: Նոր ծանոթություններ չեն սպասվում:

Երկվորյակ։ Բոլոր հարցերը փորձեք կարգավորել խաղաղ ճանապարհով: Դուք կկարողանաք ձեր ճշմարտացիությունն ապացուցել անհրաժեշտ մարդկանց, եթե նախապես պատրաստվեք սպասվող խոսակցությանը: Եթե կցանկանաք փոխել անձնական կյանքը, ապա դա արդեն պետք է անեք աստիճանաբար: Կտրուկ փոփոխություններ խորհուրդ չեն տրվում:

Խեցգետին։ Դասավորեք ձեր աշխատասեղանը՝ թղթերը դասավորելով ըստ որոշակի կարգավորվածության և տրամաբանության: Նույն կերպ բաշխեք նաև աշխատաժամանակը: Այդ դեպքում կկարողանաք շատ գործեր իրականացնել համեմատաբար կարճ ժամանակամիջոցում: Հնարավոր է վիրավորվեք որևէ հարազատ մարդուց: Ամեն դեպքում պահպանեք հավասարակշտությունը: Փորձեք ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին:

Առյուծ։ Մասնագիտական հարցերը կստիպեն, որ գլխովին խրվեք գործերի մեջ: Եթե նոր առաջարկներ ստանաք, ապա նախքան պատասխանելը փորձեք գնահատել հնարավորություններն ու հեռանկարները: Հնարավոր են հաճելի հանդիպումներ հին ընկերների հետ, որոնցից մի մասը` նույնիսկ անակնկալ: Հնարավոր է՝ նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսեք:

Կույս։ Օրը կանցնի աննկատ, նույնիսկ չեք էլ նկատի, թե ինչպես է մեկ ակնթարթում երեկոն վրա հասնում: Այն գործերը, որոնք ձեզ հաճույք չեն պատճառում, ավելի լավ է հետաձգել: Ստացած տեղեկատվությունը ստուգեք ինքնուրույն և մի հավատացեք բանավոր խոսքին: Սիրելիի հետ հարաբերություններում նախաձեռնողականություն ցուցաբերեք:

Կշեռք։ Շատ բան կկարողանաք անել, եթե չափազանց շատ առաջադրանքներ չդնեք ձեր առջև: Այսօր չի կարելի վիճել կամ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծել: Ավելի լավ է նոր ռոմանտիկ հարաբերությունների մասին մտածեք և փորձեք նոր ծանոթություններ հաստատել: Երեկոյան կարող եք լիցքաթափվել մարզասրահ այցելելով:

Կարիճ։ Օգտակար կապեր կարող եք հաստատել և ընդարձակել գործունեության դաշտը: Հիշեք, որ սեփական պատասխանատվությունը այլոց վրա դնելու դեպքում կարող է կորուստներ ունենաք: Խուսափեք այնպիսի գործողություններից, որոնք կարող են ցավ պատճառել հարազատներին:

Աղեղնավոր։ Գործնական առումով օրը բավական բարենպաստ է: Էմոցիաներին տրվելու և հապճեպ որոշումներ կայացնելու կարիք չկա ամենևին: Գուցե ինչ-որ մեկը ձեր օգնության կարիքն ունենա: Եթե հնարավորություն ունեք, անպայման օգնեք: Պատահական ծանոթների ընկերակցությունից զերծ մնացեք:

Այծեղջյուր։ Օրը հարմար է ակտիվ գործողությունների, գործնական կապերն ընդլայնելու և նոր ծանոթությունների համար: Դուք կարող եք հետաքրքիր առաջարկներ ստանալ: Կկարողանաք լուծել որոշ բարդ հարցեր: Ընկերների և հարազատների հետ եղած հին վեճեր, հնարավոր է կարգավորվեն այսօր:

Ջրհոս։ Աշխատավայրում հնարավոր է ի հայտ գան որոշ բարդություններ: Թեև գայթակղությունը մեծ է, սակայն մի քննադատեք ուրիշներին, քանի որ ինքներդ էլ անթերի չեք: Աշխատավայրում էլ փորձեք ավելի հավասարակշռված ու զուսպ լինել: Սիրելիներին ավելի շատ ժամանակ հատկացրեք, այլապես նրանք խորապես կարող են վիրավորվել:

Ձկներ։ Հնարավոր է գործերում բարդություններ առաջ գան: Մի վիճեք դատարկ պատճառների պատճառով: Զբաղվեք այն գործերով, որոնք ձեզնից լուրջ ջանքեր չեն պահանջի: Եղեք համբերատար: Այսօր կարևոր է նաև սեփական առողջությամբ զբաղվելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել