«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակ­ցության պատգամավոր Արմեն Խաչատ­րյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձ­նելու հայտարարագիրը:

Բարձրաստիճան պաշտոնատար ան­ձանց էթիկայի հանձնաժողովի պաշտո­նական կայքում հրապարակված փաս­տաթղթից տեղեկանում ենք, որ Ա. Խա­չատրյանը հայտարարագրել է VAZ 2106 մակնիշի ավտոմեքենա: Անշարժ գույք հայտարարագրված չէ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրու­թյամբ Արմեն Խաչատրյանի դրամական միջոցը կազմել է 5 000 000 ՀՀ դրամ: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 370 660 ՀՀ դրամ: Նշված եկամու­տը գոյացել է աշխատավարձից:

Նշենք, որ խորհրդարանական ընտ­րություններին «Իմ քայլը» դաշինքով առաջադրվելուց առաջ Արմեն Խաչատ­րյանը զբաղեցնում էր ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի պաշ­տոնը (2013-2018թթ)»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել