«Այս հայտարարությունից ավելի բացասական արձա­գանքը կարող էր միայն ուղիղ մեղադրանքը լինել: Այո, պետք է արձանագրել, որ սիրիական առաքելությամբ Հայաստանը հայ-ամերիկյան ոչ միանշանակ հարաբերու­թյուններում ևս մի բացասական կնճիռ ավելացրեց: Ես ակ­տիվ նամակագրական կապի մեջ եմ վաշինգտոնյան Հան­րապետական ուղղվածություն ունեցող ուղեղային կենտ­րոնների ազդեցիկ փորձագետների հետ, որոնք ներգրավ­ված են ԱՄՆ-Եվրասիական ռազմավարության վերաիմաս­տավորման և վերաձևակերպման գործընթացի մեջ:

Նշածս փորձագետների մեծ մասի համար Հայաստանն այս քայ­լով անցել է «կարմիր գիծը»»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել «ԱՐԴԻ» հիմնադրամի Եվրո-ատլանտյան հետազոտությունների ծրագրի համակար­գող, Բրիտանական Լեսթերի Համալսարանի Անվտանգու­թյուն, հետախուզություն և ռազմավարական հետազոտու­թյուններ բաժնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանը՝ անդրադառնալով օրերս ԱՄՆ Պետդեպի արձագանքին ՀՀ սիրիական մարդասիրական առաքելությանը:

Աբրահամ­յանն այն կարծիքին է, որ Հայաստանի ներգրավումը Սիրիայում՝ առանց ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կազմակեր­պությունների համապատասխան մանդատի, քաղաքա­կան և իմիջային մեծ բացասական հետևանքներ է ունենա­լու երկրի համար: 

«Ռուսաստանի դիրքերը, փաստորեն, Սիրիայում ամրապնդելու, Ասադի հետ որևէ գործարքի մեջ մտնելու գինն ինչո՞ւմ է, այլ կերպ ասած, ի՞նչ է ստանում Հայաստանն այս քայլի դիմաց, որը միանշանակ մեծ վնաս հասցրեց կոլեկտիվ Արևմուտքի հետ Հայաստանի, առանց այն էլ, մշուշոտ հարաբերություններին»,-ասել է նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել