ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բրենդին պատկանող ռեստորաններում սանիտարական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, հաղորդում է Daily News-ը:

Ինչպես նշվել է, հաստատություններում կրծողներ, միջատներ և ոչ պիտանի նյութերից սարքավորումներ են հայտնաբերվել, ինչպես նաև սննդամթերքի և սպասքի պարագաների կրկնակի օգտագործում:

Նշվում է, որ տեսուչները խախտումները որպես «ծայրահեղ» են որակել:

Թրամփի նախկին գործընկերներից մեկը, որը նախընտրել է չբացահայտել իր անունը, լրագրողներին ասել է, որ ամերիկացի առաջնորդը «միշտ ավելի մտահոգվել է իր օբյեկտների իմիջի ստեղծման, քան որակի բարձրացման համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել