Operativ.am-ը գրում է.

40 երկրների Ձախ երիտասարդական շարժման ներկայացուցիչներ են ժամանել Վենեսուելա` երկրի ղեկավարության ու նախագահ Նիկոլաս Մադուրոյի համերաշխության միջոցառումներին մասնակցելու նպատակով, հայտնում է РИА Новости-ն:

Առաջին օրը Ռուսաստանից, Եվրոպայից, Աֆրիկայից, Հարավային ու Լատինական Ամերիկաներից ժամանած մասնակիցները հանդիպել են իշխող Վենեսուելայի միավորված սոցիալիստական կուսակցության միջազգային վարչության ղեկավարության և երկրի կրթության նախարարի հետ:

«Եթե անկեղծ, ապա Վենեսուեալն հիմա մենակ է, մենք աջակցություն չունենք մեր հարևաններից: Շատ կարևոր է, որ մեզ աջակցում են հեռավոր երկրները: Իրենց ներկայությամբ նրանք մեզ հասկացնել են տալիս, որ մենք ամեն դեպքում մենակ չենք և կարող ենք հաղթել այս ճակատամարտն այլ երկրների օգնությամբ, այնպես ինչպես ԱՄՆ-ն այսօր փորձում է բոլորին համոզել, որ մենք այսօր միայնակ ենք և մահանում ենք առանց սննդի ու դեղորայքի:

Այո´, մեզ համար դժվար է, բայց այն, ինչ ասում են, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է միջոցառման կազմակերպիչներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել