Վերջին շրջանում մենք տեսանք կեղծ հումանիզմի ամենատարբեր դրսևորումներ: Պացիֆիզմի ու հումանիզմի ջերմեռանդ քարոզներ, բայց, ինչպես միշտ, ինչպես ամեն ձեռնահաս և խելահաս մարդ էր հասկանում, դա մեր ազգային իմունիտետը թուլացնելու, մեր միասնականությունը ջլատելու փորձ էր՝ հրահրված մեր ազգի, մեղմ ասած, ոչ բարեկամների կողմից: Եվ ահա մեզ հրամցվող կեղծ պացիֆիզմին մեր ոխերիմ հարևանները, իսկ ավելի ճիշտ՝ թշնամիները, իսկ եթե ավելի անկեղծ՝ դուշմանները, պատասխանում են սրբապղծությամբ: Պղծվում է մեր սրբավայրը, մեր դրոշը, մեր արժանապատվությունը: Իհարկե, արժանապատվություն ունեցող հայի համար սա հենց պատերազմ է, որ կա: Եվ իսկապես, մի հատ եկեք նայենք պատմությանը, և վերհիշենք, թե քանի պատերազմ է սկսվել արժանապատվության համար: Իսկ մենք լռում ենք, և կարծում եմ, որ մեր լռության պատճառը մեր չափից շատ իրարամերժությունն է, մեր չափից շատ հատվածականությունն ու բաժանվածությունն են: Ես վստահ եմ, որ սրա պատասխանը կտրվի, բայց ցավում եմ, որ դա դարձյալ մնալու է այն փոքրաթիվ ընտրասերված հայորդիների լղար ուսերին, ովքեր միշտ առաջինն են իրենց վրա վերցնում հարվածները թշնամյաց:

ՀԳ. Ես կցանկանայի լսել հատկապես այն խաղաղասիրական պաթոսով եղբայրություն ճամարտակողների կարծիքը: Չնայած, ի՞նչ եմ ասում, դրանց համար լափամանը լիքը լինի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել