Ռեկորդային թվով ամերիկացիներ գտնում են, որ երկրի հիմնական խնդիրը վատ կառավարումն է: Այս մասին են վկայում է Gallup-ի անցկացրած հարցումների արդյունքները:

Այս տեսակետն են արտահայտում հարցվածների 35%-ը, ինչը 2%-ով գերազանցում է 2013-ի ցուցանիշը՝ 33%: Ամերիկացիների կարծիքով վատ կառավարման խնդիրը երկրորդ պլան է մղում ներգաղթի և առողջապահության հարցերը, որոնք համապատասխանաբար 19 և 6 տոկոս են հավաքել:

Սոցիոլոգները նշել են, որ նման աճը համընկել է Դոնալդ Թրամփի Միացյալ Նահանգների նախագահի պոստը զբաղեցնելու հետ. այդ պահից ամեն ամիս ամերիկացիները որպես երկրի գլխավոր խնդիր նշել են վատ կառավարումը: Բացառություն են կազմել 2018-ի նոյեմբերն ու դեկտեմբերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել