10 զավակի հայր Հովհաննես Թումանյանը սիրում էր հպարտանալ իր ապագայի տոհմածառով, թե ինչքան բազմամարդ է լինելու իր գերդաստանը ոչ հեռու ժամանակներում: Խեղճը չգիտեր, որ Թալեաթից արյունարբու սովետական իշխանությունն իր որդիներին նետելու է մսաղացը, իհարկե, ոչ առանց հայազգի «քեռի Խեչանների» քսու աջակցության: Հիմա էլ ապրում ենք ուրիշ աշխարհում՝ խնամի-ծանոթ-բարեկամ ստրկացնող, ամեն ազնիվն ու առաքինին շնչահեղձ անող դարաշրջանում: Հայաստանի քաղաքներն ու շեները ծածկված են անցյալի միջին և մանր անհատներին նվիրված հուշատախտակներով և անվանակոչված փողոցներով: Պատճառը՝ դրանք տերեր ունեն, ճարպիկ, փողատեր ազգականներ: Իսկ Թումանյանն անտեր է իրեն պաշտող չքավոր, հարստահարված ժողովրդի պես: Կարելի է պատկերացնել, թե կոսմիկական ինչպիսի շուքով, համաշխարհային տոնախմբությամբ պիտի մեծարվեր նրա 150-ամյակը, եթե նրա տոհմածառը քոքից հատած չլինեին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել