Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Բաքվի բռնապետի քարոզչամեքենան միանգամից մի քանի «վերլուծական» հոդվածով անդրադարձել է թալիշական խնդրին՝ մեղադրելով Հայաստանին և Իրանին Ադրբեջան հորջորջվող արհեստածին գոյացության մասնատման կամ թալիշական, լեզգիական և թաթական ինքնավարությունների խթանման միջոցով դաշնայնացման համատեղ և համակարգված ծրագիր իրականացնելու մեջ։

Ակնհայտ է, որ Բաքվի բռնապետական վարչակարգը ներկա պահին խստորեն անհանգստացած է երկու հիմնական ներքաղաքական գլուխկոտրուկով, որոնցից մեկն առնչվում է ադրբեջանական բռնազավթման մեջ գտնվող տեղաբնիկ ժողովուրդների և հատկապես թալիշների աննախադեպ ակտիվությանը, իսկ մյուսը՝ շիայական ընդդիմադիր խմբերի և հոգևոր առաջնորդների գործունեությանը, որոնք, ըստ էության, փոխլրացնում են միմյանց։

Կարծում եմ՝ երկու նշված գործոնների հնարավորին տեսանելի և ակտիվ ներկայությունը զգալի զսպող դերակատարություն ունի Բաքվի բռնապետական վարչակարգի՝ արցախյան հիմնախնդրում ռազմական ճանապարհով ռևանշի հասնելու անմիտ տենչը որոշակիորեն զսպելու գործում և հայաստանցի դասական ֆուտբոլային մեկնաբանի ձևակերպմամբ, կարող է «սառը ցնցուղ» լինել Բաքվից պատերազմի սպառնալիքներ հնչեցնող բոլոր արկածախնդիրների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել