Aysor.am-ը գրում է.

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի դատականի նիստը:

Այսօր դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ կայացած նիստում պատասխանող կողմը դատարանին միջնորդել է լրացուցիչ ժամանակ տրամադրել իրենց առարկությունները հիմնավորելու և հավելյալ ապացույցներն ուսումնասիրելու համար: Պատասխանող կողմի պնդմամբ, լրացուցիչ ժամանակն անհրաժեշտ է իրենց դիրքորոշումը հստակեցնելու համար: Միջնորդությունը դատարանը բավարարեց, և դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 15-ը:

Ավելի վաղ կայացած նախնական դատական նիստում պատասխանող կողմը՝ ի դեմս քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, առարկել էր Խաչատուրովի ներկայացուցչի կողմից ներկայացված քաղաքացիական հայցին:

«Մենք վճռական ենք տրամադրված, և մեր պահանջները հստակ են», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը:

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովը հայց էր ներկայացրել ընդդեմ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի: Խաչատուրովը դատարանից պահանջում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջ է ներկայացրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել