Երբ մենք սիրահարվում ենք, հաճախ մոռանում ենք քննադատական մտածելակերպի անհրաժեշտության մասին։ Ցավոք սրտի, սրա պատճառով երբեմն անտեսում ենք զուգընկերոջ կողմից հասցված վիրավորանքները։

Երջանիկ լինելու համար ի՞նչը չպետք է անտեսել, անգամ եթե դա արվում է հանուն սիրո։

Փոխել ապագայի մասին պատկերացումները

Երազո՞ւմ եք ամբողջ աշխարհով մեկ ճանապարհորդել կամ, հակառակը, ցանկանո՞ւմ եք մեկուսանալ բոլորից։ Կամ միգուցե դուք ցանկանում եք շատ երեխաներ ոնենալ։ Կարևորն այն է, որ եթե ձեր ապագայի պատկերացումները չեն համապատասխանում ձեր զուգընկերոջ պատկերացումների հետ, ապա պետք չէ զոհաբերվել հանուն զգացմունքների և հրաժարվել երազանքներից։

Անընդհատ որևէ բան զոհաբերել

Այստեղ խոսքը գնում է կյանքին առնչվող մանր թեմաներին։ Հարաբերություններն առաջին հերթին համագործակցություն են։ Ծայրահեղ դեպքում հենց այդպիսին պետք է լինի իդեալական հարաբերությունը։ Զարմանալի չէ, որ երբ զուգընկերը ավելի շատ բան է անում, քան մյուսը, և ոչ մի խոսակցություն չի օգնում շտկել իրավիճակը, ապա ժամանակի ընթացքումը սերը սկսում է ճաքեր տալ։ Յուրաքանչյուրն իրեն համապատասխան վերաբերմունքի է արժանի, այդ պատճառով կարիք չկա սեփական կյանքը ծախսելու այն մարդու համար, ով ընդհանրապես պատրաստ չէ նույն կերպ պատասխանել ձեզ։

Հանդուրժել հոգեբանական բռնությունը

Եթե ձեր զուգընկերը երբեք չի ընդունում իր սխալները և ամեն անգամ փորձում է ձեզ մեղադրել, ապա այստեղ խոսքը գնում է հոգեբանական և էմոցիոնալ բռնության մասին։ Եվ սա ընդամենն այսբերգի գագաթն է։ Միմյանց սիրող և հարգող մարդիկ ուրիշների հանդեպ ավելի զգայուն են լինում, քան սեփական անձի հանդեպ։

Հաշիվ չէ, երբ զուգընկերը ծանր աշխատանքային օրվանից հետո կոպտում է ձեզ։ Ոչ ոք կատարյալ չէ, և եթե այս իրավիճակի քննարկման ժամանակ զուգընկերն ընդունում է, որ ուղղակի սխալվել է և ցավում է դրա համար, ապա խուճապի մատնվելու կարիք չկա։ Սակայն եթե դուք զգում եք, որ ձեր ցավն ընդհանրապես չի հետաքրքրում ձեր զուգընկերոջը, և դուք հաճախ եք ներողություն խնդրում այն բանի համար, ինչում դուք մեղավոր չեք, ապա դա անառողջ հարաբերությունների նախանշան է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել