Հռոմի իշխանությունները մտադիր են զբոսաշրջիկների սև ցուցակ կազմել, որոնց կարգելվի վերադառնալ քաղաք:

«ATOR»-ի տվյալներով՝ այդ առաջարկությունը դեսպանատներին է ուղարկել քաղաքապետ Վիրջինիա Ռաջը:

Image result for Рим туристов

Նշվում է, որ եթե նախաձեռնությունն ընդունվի, քաղաք մուտք գործելու արգելքը կախված կլինի զբոսաշրջիկի՝ քաղաքին պատճառած վնասներից:

Ցուցակի ստեղծման պատճառը 17-րդ դարում ստեղծված Բարկաչչայի շատրվանների մեջ պարող երկու ռուս կանանց վարքագիծն էր: Նրանք ձերբակալվեցին, քանի որ ոստիկանության պահանջներին չեն արձագանքել, անգամ նրանցից մեկին վնասվածք են հասցրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել