Tert.am-ը գրում է.

Այսօր Վիշեգրադյան խմբի (Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա, Չեխիա)՝ Երուսաղեմում նախատեսված գագաթնաժողովը չեղյալ է հայտարարվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Իսրայելի արտգործնախարարության ներկայացուցիչ Էմանուել Նախշոնը պաշտոնապես հաստատել է այդ լուրը:

Պատճառն այն է, որ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացի՝ ավելի վաղ արված աղմկահարույց հայտարարությունից հետո Լեհաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:

Չնայած դրան՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկկողմ հանդիպումներ կունենա Սլովակիայի, Հունգարիայի և Չեխիայի վարչապետներ Պիտեր Պելլեգրինիի,  Վիկտոր Օրբանի և Անդրեյ Բաբիչի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել