Աբստրալուհին գորիլա-ոստիկանի հագուստով կարողացել է բռնել իրավախախտին, որը այգում կառչել է կանանցից: Այս մասին գրում է The West Australian-ը:

Ինչպես նշվում է, նա ցուցադրել է իր մարմնի ինտիմ մասերը և դրանով վախեցրել ավստրալուհիներին: Որպես կանոն, տղամարդը երթևեկում էր հեծանվով:

«Ես շատ հուզված էի, երբ իմացա, որ մյուս կանայք նույնպես եղել են վախեցած, ինչպես ես»,- նշել է ավստրալուհին՝ ցանկանալով մնալ անանուն:

Պարբերականի տվյալներով՝ նա երեք օր քայլել է այգում և տեղեկատվություն է հավաքել նրա մասին, իսկ հետո փոխանցել ոստիկանությանը: Գորիլայի կոստյումը նրան անհրաժեշտ է եղել, որպեսզի իրավախախտը իրեն չճանաչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել